Պայթյուններ մետրոյում

30/03/2010

Երեկ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 7:56-ին պայթյուն է տեղի ունեցել Մոսկվայի «Լյուբյանկա» մետրոյի կայարանում: Նախնական տվյալներով` պայթյունը տեղի է ունեցել գնացքի երրորդ վագոնում: Դեպքի վայր են մեկնել հրշեջ եւ փրկարար ծառայություններ, շտապ օգնության ավելի քան տասը մեքենա: Ավելի ուշ` Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 8:40-ին Մոսկվայի «կՈՐՍ ԽցսՖՑցՐօ» մետրոյի կայարանում տեղի է ունեցել երկրորդ պայթյունը: Պաշտոնական տվյալներով՝ առաջին պայթյունի հետեւանքով զոհվել է՝ 22, վիրավորվել` 11 մարդ, երկրորդի դեպքում զոհերի թիվը 12 է, վիրավորներինը` 7: Սակայն ռուսական լրատվամիջոցները հաղորդում են մինչեւ 60 զոհի մասին: Նախնական վարկածով՝ պայթյուններն իրականացրել են կին մահապարտ ահաբեկիչները: Չի բացառվում, որ պայթուցիկները գործարկված լինեն բջջային հեռախոսների միջոցով: ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից երեկ տեղեկացրել են, որ Մոսկվայի մետրոյի երկու կայարաններում կատարված ահաբեկչական պայթյունների հետեւանքով, նախնական տվյալով, զոհվել է երկու հայ` 1982թ. ծնված Խաչատրյան Լեւոնը եւ 1973թ. ծնված Մելքումյան Հասմիկը: