Քամուց տուժածները

30/03/2010

Մարտի 27-ին Վայոց Ձորի մարզում ուժեղ քամու հետեւանքով պոկվել է Վարդահովիտ գյուղի երկհարկանի բնակելի տներից մեկի տանիքը` 350քմ մակերեսով, շրջվել է մեկ էլեկտրասյուն, ինչի հետեւանքով գյուղը հոսանքազրկվել է, վնասվել է Գոմք գյուղի դպրոցի տանիքը` 70քմ մակերեսով, կոտրվել են ապակիները` 100քմ մակերեսով: Մոլեգնած քամուց վնասվել է նաեւ Եղեգնաձոր քաղաքի բնակիչ Մ. Բաբայանին պատկանող անասնագոմի տանիքը` 8քմ մակերեսով:

Տարվում են վերականգնողական աշխատանքներ: Իսկ վնասի չափերը ճշտվում են: