Հանդիպել են-2

28/03/2010

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Մոսկվայում ընթացող ԱՊՀ երկրների ԱԳՆ Խորհրդի նիստի շրջանակում հանդիպել է ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա իրավիճակը: Ըստ ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության, Մամեդյարովը հանդիպումից հետո հայտարարել է, որ պայմանավորվել են շարունակել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ջանքերը: Ըստ նրա, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջիկա շաբաթվա սկզբին ժամանելու են Հայաստան եւ փորձելու են հստակեցնել Հայաստանի դիրքորոշումը նորացված մադրիդյան սկզբունքների վերաբերյալ: «Ադրբեջանը այդ առաջարկները ամբողջությամբ ընդունել է: Հայկական կողմը, սակայն, այդ առաջարկների վերաբերյալ հանդես է գալիս տարբեր հայտարարություններով` երբեմն համաձայնում է, երբեմն` ոչ: Եթե Հայաստանը վերջնականապես հստակեցնի իր դիրքորոշումը, ապա մենք կսկսենք աշխատել մեծ խաղաղ համաձայնագրի ստորագրման ուղղությամբ»,- ասել է նա: Ադրբեջանի արտգործնախարարը նաեւ չի բացառել, որ Հայաստանի նման տատանողական գործելակերպի դեպքում բանակցությունները դադարեցնելու վտանգ կառաջանա: