Ռեալ իրականություն

28/03/2010

«Ակնհայտ է, որ պատերազմից խուսափելու համար ազատագրված տարածքների որոշ մասը պետք է զիջենք Ադրբեջանին` հանուն ԼՂՀ ժողովրդի անվտանգության»,- երեկ հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: «Ի սկզբանե այդ տարածքներն ազատագրվել են Ղարաբաղի անվտանգությունն ապահովելու նպատակով: Ցանկացած փոխզիջում խիստ ցավալի է, բայց կա ռեալ իրականություն: Եթե 2 կողմերը մնում են կարծր իրենց դիրքորոշման մեջ, կարգավորում չի լինի: Կարգավորման այլընտրանքը պատերազմն է»,- հավելել է ՀԱԿ ներկայացուցիչը: