Հարավկորեական գիտնականները բացառիկ գիրք են լույս ընծայել: Եռաչափ տեխնոլոգիաների` 3D ֆորմատի միջոցով ստեղծված այս գրքի հերոսները, բառիս բուն իմաստով, «դուրս են թռչում» տպագիր էջերից ու շարժվում: Նման տեխնոլոգիայի ստեղծումը գիտնականներից 3 տարվա աշխատանք է պահանջել, իսկ հրատարակիչները վստահեցնում են, որ գիրքը շատ թանկ չի արժենա ու հասու կլինի ընթերցողներին: Նախկինում նման եռաչափ պատում մշակել էին բելգիացիները, որոնք «կենդանի» թերթ էին տպագրել: