Առանց տեղեկանքի ընդդիմություն

28/03/2010

«Իշխանափոխություն իրականացնելու համար ՀԱԿ-ը պատրա՞ստ է համագործակցել երկրում փոփոխություն ցանկացող բոլոր ուժերի հետ» հարցին երեկ ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանը պատասխանել է. «Կհամագործակցենք բոլոր այն ուժերի հետ, որոնք ուզում են փոփոխություն, բայց ոչ այն ուժերի հետ, որոնք մի կերպ ԵԽ-ից տեղեկանք են բերել, որ իրենք ընդդիմություն են»: Դ. Շահնազարյանի ակնարկը, բնականաբար, վերաբերում է ՀՅԴ-ին, որը ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովում անդամության կարգավիճակ ստացավ, քանի որ ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը համարվեց ընդդիմությունը ներկայացնող պատգամավոր: