Քայլեր է անում

28/03/2010

«Բոլորս ենք ականատես եղել, թե ինչ երկիր եւ տնտեսություն է ժառանգել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, եւ տասը տարի հետո ինչ բնագծի վրա ենք եղել»,- անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին խոսակցություններին, ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը: «Կոալիցիայում եղած տարիներին մենք շատ-շատ հարցերում քննադատել ենք նրան` գտնելով, որ այդ տարիներին եւս լուրջ բացթողումներ են եղել»,- ասել է նա` հավելելով, թե Ռ. Քոչարյանի թույլ տված ամենաակնհայտ բացթողումներից են օլիգարխիկ համակարգի բյուրեղացումն ու ստվերային տնտեսության ամրապնդումը: Ընդգծելով, որ Ռ. Քոչարյանը «երկրի ներքին խոհանոցն» իմացող եւ դրան տիրապետող անձերից մեկն է, Ա. Շահբազյանը նշել է, թե նախկին նախագահը ասելու խոսք ունի. «Վերջին շրջանում կարելի է նկատել, որ նա վերադարձի քայլեր է անում. դրա մասին են վկայում վերջինիս այցելությունները Իրան եւ Ֆրանսիա, որոնք նախորդեցին այդ երկրներ ՀՀ նախագահի այցերին»,- ասել է Շահբազյանը` չբացառելով, որ նմանօրինակ գործողությունները կարող են վկայել նախկին եւ ներկա նախագահների համագործակցության մասին: