Թուրքիայի արտգործնախարարության մամլո խոսնակ Բուրաք Օզյուգերգինը երեկ հայտարարել է, որ խորհրդարանների կողմից պատմական խնդիրների քննարկումները իրավական չեն: Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ` Օզյուգերգինը նշել է, որ Թուրքիայի օրակարգում է խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանության քննարկումները միջազգային իրավունքի դատարաններ տեղափոխելու հարցը: ԱԳՆ խոսնակը հնարավոր տարբերակներից նշել է Եվրոպայի Մարդու իրավունքների դատարան դիմելը: Անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի եւ Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող նախագծերի ընդունումից հետո Անկարա հետ կանչված դեսպանների ճակատագրին, Օզյուգերգինը հայտնել է, որ երբ ժամանակը գա, նրանք կվերադառնան իրենց պարտականությունների կատարմանը: