Ընդդեմ ապօրինի հողահատկացումների

08/09/2005 Գայանե ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ի դեպ, նման կարգի հապճեպ հողահատկացումները Վանաձորում եզակի չեն, ինչի
արդյունքում դատարանում պարբերաբար ավելանում են այդօրինակ
հողահատկացումներն անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցերը։ Դժվար չէ
պատկերացնել այն քաղաքացու վիճակը, որը համապատասխան գումար է վճարել,
հողատարածք վարձակալել կամ գնել, բայց հանկարծ դատարանը մեկ ուրիշ
քաղաքացու օրինական բողոքի հիման վրա չեղյալ է համարում հողահատկացման
որոշումը, քանի որ այն եղել է անօրինական։ Ինչ վերաբերում է
խաղահրապարակներ զավթելուն, ապա դա նույնպես եզակի երեւույթ չէ.
վանաձորյան բակերի մեծ մասում, որտեղ 1988 թվի երկրաշարժից հետո
տնակ-կացարաններ էին տեղադրվել` նախկին խաղահրապարակների տեղում, այժմ
հայտնվել են ավտոտնակներ։ Իսկ որ տեղական իշխանությունները երբեմն նաեւ
խաղահրապարակներ են կառուցում համայնքների զարգացմանն ուղղված
դրամաշնորհային գումարներով, դրանք եզակի դեպքեր են այն
համատիրություններում, որոնք տեղական իշխանությունների կողմից բարյացակամ
վերաբերմունքի են արժանանում` ֆինանսական աջակցության տեսակետից։