Անընդունելի է

23/03/2010

«Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի` հարկ եղած դեպքում ապօրինի բնակվող հայերին Թուրքիայից վտարելու մասին խոսքերը մտահոգիչ են եւ անընդունելի»,- այդ մասին, ըստ «Hurriyet»-ի, հայտարարել է ԵՄ-Թուրքիա խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Էլեն Ֆլոտրը: Նա, ընդգծելով, որ Թուրքիայում ապօրինի աշխատող հայերը զուրկ են ամեն տեսակ իրավունքներից եւ ենթարկվում են Ոստիկանության ճնշումներին, քննադատել է Էրդողանի սպառնալիքները` դրանք որակելով որպես «ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում այդ մարդկանց որպես ճնշման լծակ գործածելու փորձ»: