Խոզերի շրջանում աֆրիկյան ժանտախտ հիվանդության տարածման պատճառով Տավուշի շրջանում կարանտին է հայտարարվել: Վարակի աղբյուր է հայտնաբերվել Տավուշի մարզի 5 գյուղերում: Մարտի 18-ի դրությամբ այդ մարզում հիվանդությունից սատկել է 220 գլուխ խոզ, ուստի մարզում ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որում ընդգրկվել են մարզային եւ գյուղական համայնքների ներկայացուցիչներ: Հանձնաժողովը պետք է զբաղվի վարակված խոզերի հաշվառմամբ, ինչպես նաեւ՝ մի շարք այլ միջոցառումներ իրականացնելով: Այդ միջոցառումների շրջանակներում Ոստիկանության հատուկ ջոկատները, ինչպես նաեւ՝ Սանիտարահամաճարակային եւ Անասնաբուժական ծառայությունների ներկայացուցիչները Լոռու մարզ տանող ճանապարհին կարանտինային կետեր են բացել: Աֆրիկյան ժանտախտով հիվանդ խոզերին տեղափոխում են բնակչությունից հեռու առանձին տարածքներ, որտեղ եւ անարյուն ոչնչացնում են: Թեեւ մարզում խստացվել է խոզի մսի առեւտրի նկատմամբ հսկողությունը, այդուհանդերձ, բնակիչները շարունակում են խոզի մսի վաճառքը: