Երեկվա Կենտրոնական բանկի խորհրդի նիստում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մի շարք որոշումներ է ընդունել` կապված ապադոլարացման միջոցառումների ծրագրի իրականացման հետ: Ըստ այդմ, որոշվել է, մասնավորապես, բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկում արտարժութային ակտիվների համար սահմանել 50%-ով ավելի խիստ ռիսկի կշիռներ, քան նմանատիպ դրամային ակտիվների համար, բանկերի արտարժույթի տնօրինման նորմատիվի հաշվարկում 2010թ. ապրիլի 14-ից մինչեւ հուլիսի 31-ը սահմանել յուրաքանչյուր արտարժույթի գծով երկար դիրքի համար կապիտալի նկատմամբ 7% սահմանաչափ, իսկ օգոստոսի 1-ից 7% սահմանաչափ սահմանել բոլոր բաց դիրքերի համար, ինչպես նաեւ՝ լոմբարդային ռեպո տոկոսադրույքը սահմանել 11.5%: Բացի այդ, ԿԲ խորհրդի որոշմամբ «Մարլիա» ՓԲԸ-ին գրավատան կազմակերպման լիցենզիա է տրամադրվել: