Թուրքիան պատրաստվում է միջազգային դատարանում դատական հայց ներկայացնել աշխարհի 20 պետությունների դեմ, որոնք Հայոց ցեղասպանությունը օրենսդրորեն ճանաչել են: «Հյուրիեթի» փոխանցմամբ` այդ հարցը բարձրացրել են ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» եւ «Ազգայնական շարժում» կուսակցությունները ներկայացնող պատգամավորներ Դենիզ Բյոլուքբաշը եւ Շյուքրու Էլեքդաղը: Սակայն Ցեղասպանությունը ճանաչած երկրների դեմ դատ բացելու վերջնական որոշումը պետք է կայացնի կառավարությունը: Իսկ կառավարությունից, ըստ թերթի` առայժմ արձագանք չկա: Թուրք ընդդիմադիր պատգամավորները կարծում են, որ Անկարան Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ պայքարը քաղաքական հարթությունից պետք է տեղափոխի իրավական հարթություն: