Քիմ Քարդաշյանը վեցերորդն է

20/03/2010

«E-Poll Market Research» կազմակերպության անցկացրած հարցման արդյունքում կազմվել է այն աստղերի ցանկը, որոնք հասցրել են բոլորին ձանձրացնել: Ըստ կազմակերպության` բացարձակ առաջատար է Փերիս Հիլթոնը (70%): Հոլիվուդի «ամենավատ աղջիկը» համարվող Լինդսի Լոհանը նույնպես շատերին է հոգնեցրել եւ զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը` հավաքելով ձայների 61%-ը:

Թե՛ Փերիս Հիլթոնը, թե՛ Լինդսի Լոհանը պարբերաբար հայտնվում են միջազգային ամսագրերի շապիկներին` իրենց սկանդալային պահվածքի, վատ դերասանական կարիերայի եւ զվարճանքների շնորհիվ:

Երրորդ հորիզոնականում է Պամելա Անդերսոնը. նրա շուրջ եղած մեծ թվով սկանդալները, նրա ամուսնություններն ու ապահարզաններն արդեն քչերին են հետաքրքրում: 51% ձայներով չորրորդ հորիզոնականում է Նիկոլ Րիչին: Նրան հաջորդում է Մերի Քեյթ Օլսենը (44%): Իսկ ահա վեցերորդ հորիզոնականում է Քիմ Քարդաշյանը (43%). նա նույնպես խնջույքների մշտական աստղն է:

Նշենք, որ «ամենաձանձրացնող աստղերի» ցանկում նաեւ Թոմ Քրուզն է (39%): Ի դեպ, Top-10-ը եզրափակում է Ջեյմի Լին Սփիրսը` Բրիթնի Սփիրսի կրտսեր քույրը: