Թուրքիայում պատրաստվում են ֆիլմ նկարահանել Ղարաբաղյան պատերազմի եւ Խոջալուի իրադարձությունների մասին, որն անկասկած` լինելու է այդ հարցերի առնչությամբ ադրբեջանական պաշտոնական տեսակետը: Թուրքական «Hurhaber» կայքէջի փոխանցմամբ` ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ֆիլմ նկարահանելու ցանկություն է հայտնել Թուրքիայում, ինչպես նաեւ դրա սահմաններից դուրս մեծ աղմուկ բարձրացրած «Գայլերի հովիտ» ֆիլմաշարի արտադրող «Pana Film» ընկերությունը:
Այս պահին Բաքվում են գտնվում այդ ֆիլմաշարի դերասանները եւ «Pana Film» ընկերության ռեժիսորներից Մեհմեթ Ջանփոլադը, ով հայտարարել է, թե հնարավոր է «Գայլերի հովիտ» ֆիլմաշարում ներառվեն Ղարաբաղյան պատերազմի եւ Խոջալուի դեպքերի մասին պատմող դրվագներ: