«Ես անկեղծորեն ուրախ կլինեի, եթե Հայաստանն ու Ադրբեջանը հիմնախնդրի կարգավորման հարցում հասնեն խաղաղ եւ արդարամիտ լուծման»: Այս մասին «Թրենդին» տված հարցազրույցում ասել է ԱՊՀ գործադիր կոմիտեի ղեկավար Սերգեյ Լեբեդեւը` հավելելով, թե ԱՊՀ անդամ բոլոր երկրներն էլ շահագրգռված են ԼՂՀ հակամարտության շուտափույթ կարգավորմամբ: Նա նշել է, թե ինչպես ԱՊՀ գործադիր կոմիտեն, այնպես էլ ԱՊՀ մյուս կառույցներն ուղղակիորեն չեն մասնակցում ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացին, սակայն իրենց հնարավորությունների շրջանակներում ակտիվորեն ջանքեր են գործադրում` հիմնախնդիրը փոխադարձ ընդունելի կարգավորմանը հասցնելու համար: