ԱՄՆ-ը հավատում է

18/03/2010

«ԱՄՆ-ում հավատում են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունները կվավերացվեն երկու երկրների խորհրդարանների կողմից»,- այս մասին երեկ հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ռոբերտ Գիբսը: Նա նշել է, որ ԱՄՆ-ը կրկին հույս է հայտնում, որ հայ-թուրքական արձանագրությունները կվավերացվեն: Գիբսը միաժամանակ ասել է, որ Թուրքիան իրենց կարեւոր գործընկերներից է, եւ շատ կարեւոր են Թուրքիայի հետ հարաբերությունները: Այդուհանդերձ, ամերիկացի պաշտոնյան մեկ անգամ եւս ընդգծել է ԱՄՆ-ի նվիրվածությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: