Հայկական վերնախավը չի հասունացել եւ պատրաստ չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության արտաքին հարաբերությունների հարցերով փոխնախագահ Սուաթ Քընքլըօղլուն: «ՆԱՏՕ-ի սեմինարին մասնակցելու նպատակով Երեւանում էի: Այնտեղ համոզվեցի, որ Հայաստանի էլիտայի մոտ բացակայում է անհրաժեշտ հասունությունը հարաբերությունների կարգավորման համար: Հակառակ սրան` տեսա, որ մեծ է հայ ժողովրդի ցանկությունը հարաբերությունների կարգավորման եւ սահմանների բացման հարցում: Ե՛վ թուրքերը, եւ՛ հայերը, եւ՛ ադրբեջանցիները տարածաշրջանում խաղաղություն են ուզում: Արդեն «նախապայման-մախապայման» փակուղիներից դուրս գալու, Ղարաբաղում խաղաղության հաստատման ուղղությամբ ճանապարհային քարտեզի մասին հայտարարելու եւ դրանից հետո արձանագրությունների վավերացման հետ մեկտեղ՝ կայուն եւ արդար որոշում կայացնելու ժամանակն է»,- հայտարարել է նա: