«Դժբախտաբար, իմ բոլոր կանխատեսումներն օրերի ճշտությամբ կատարվում են»,- երեկ Tert.am-ի հետ զրույցում` խոսելով դրամի արժեզրկման մասին, ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, որ դեռեւս ամիսներ առաջ էր կանխատեսել դոլարի փոխարժեքի բարձրացումը: Ըստ նրա, գործող իշխանությունները ճգնաժամը չեն կարողանում հաղթահարել, քանի որ չունեն տնտեսական հստակ ծրագիր: «Եթե կարողանան 100 քայլ ծրագիրն իրագործել, խնդիրները կլուծվեն: Ծրագրում 25 քայլ միայն բանկերին է վերաբերում»,- ասել է Բագրատյանը` ավելացնելով, որ այսօր օլիգարխները հսկայական գումարներ են արտահանում երկրից, որը սրում է դրամ-դոլար փոխարժեքի հետ կապված իրավիճակը: «Ցավոք, այդ օլիգարխների թվում է հանրապետության բարձրաստիճան ղեկավարությունը»,- հայտարարել է նա: