Ֆուլբրայթի միջազգային գիտատեխնիկական ծրագիր 2011թ.

18/03/2010

ԱՄՆ Պետքարտուղարության Կրթական եւ մշակութային հարցերի գործակալությունը հայտարարում է 2011թ. Ֆուլբրայթի միջազգային գիտատեխնիկական մրցույթ-ծրագիր:

Դրամաշնորհ ստացող առաջադեմ ուսանողները կարող են 2011-2012 ուս. տարում դոկտորական ծրագրով (Ph.D.) ուսանել գիտության, տեխնոլոգիայի եւ ճարտարագիտական/կիրառական գիտությունների ոլորտում լավագույն ամերիկյան համալսարաններում: Ծրագիրն իրականացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Հասարակայնության հետ կապերի բաժինը: Բացառիկ ունակություններ ու նորարարություն հանդես բերող դիմորդներից ընտրության արդյունքում կառաջադրվի առավելագույնը երկու հիմնական եւ մեկ փոխարինող թեկնածու:

Ովքե՞ր կարող են դիմել. ՀՀ քաղաքացիները, ովքեր ունեն կամ մինչեւ 2011թ. օգոստոսի 1-ը կստանան բակալավրի կոչում, տիրապետում են անգլերեն լեզվին եւ հանձնել են TOEFL (580 կամ ավելի բարձր միավոր) եւ GRE ընդհանուր քննություն: Այս քննությունները կհանձնեն նախնական ընտրական փուլն անցած դիմորդները: Դիմումները պետք է ներկայացնել ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի գրասենյակին:

Դիմումներ ընդունվում են հետեւյալ 18 մասնագիտությունների գծով.

1. Օդանավաշինություն /օդանավաշինական ճարտարագիտություն

2. **Գյուղատնտեսություն (միայն տեսական կամ հետազոտական մասով)

3. Աստղագիտություն/մոլորակագիտություն

4. Կենսաբանություն

5. Կենսաբժշկական ինժեներիա

6. Քիմիա

7. Համակարգչային գիտություններ/ճարտարագիտություն

8. Էներգետիկա

9. Ճարտարագիտություն (էլեկտրական, քիմիական, քաղաքացիական, մեխանիկական, օվկիանոսային եւ նավթային ոլորտներ)

10. Բնապահպանություն/ճարտարագիտություն

11. Երկրաբանություն/երկրաօդերեւութաբանական գիտություններ

12. Տեղեկատվական գիտություն եւ համակարգեր (միայն ճարտարագիտական մասով)

13. Նյութագիտություն/ճարտարագիտություն

14. Մաթեմատիկա

15. Նեյրոկենսաբանություն

16. Օվկիանագիտություն

17. Հանրային առողջապահություն (միայն տեսական հետազոտությունների մասով)

18. Ֆիզիկա

**Գյուղատնտեսությունն այս ցանկում ավելացվել է 2010թ.: Թեպետ գյուղատնտեսությունը կիրառական ոլորտ է, սակայն ցանկացողները կարող են հետազոտական եւ տեսական աշխատանքներ կատարել միջատաբանության, բույսերի կենսաբանության, բույսերի ախտածինների, հողագիտության ասպարեզներում եւ իրավասու են դիմել սույն դրամաշնորհին: (Մասնագիտական ոլորտների համառոտ նկարագրերը զետեղված են http://foreign. fulbrightonline. org/scienceandte ch հասցեում):

Այս ծրագրի շրջանակում ֆինանսավորում է տրամադրվում առաջին երեք տարիների համար: Երեք տարուց հետո, Ph.D. ծրագիրն ավարտելու համար մնացած երկու տարիների ծախսերը կհոգա ամերիկյան բուհը: Ուսանողներին համապատասխան բուհերում տեղավորելու հարցով զբաղվում է բացառապես Միջազգային կրթության ինստիտուտը, Վաշինգտոն:

Դիմելու կարգը. Դիմելու համար պահանջվում է լրացնել առցանց դիմումի ձեւը, որը տեղակայված է https://apply. embark.com/ student/fulbrigh t/international հասցեում, եւ կցել պահանջվող փաստաթղթերը: Դիմումի ամբողջական փաթեթը ներառում է. Առցանց դիմում.

i. հետազոտության նպատակի հստակ հիմնավորում,

ii. մասնագիտական ռեզյումե կամ կենսագրական,

iii. երեք երաշխավորագիր (ներկայացվում են էլեկտրոնային եղանակով եւ կցվում են առցանց դիմումին, կամ պաշտոնական օրինակները թղթային կրիչով ուղարկվում են փոստով),

iv. միջնակարգ կրթությունից հետո, հաճախած բոլոր բուհերի առաջադիմության պաշտոնական թերթիկներ/գրքույկներ (կամ առցանց դիմումին կցված լուսապատճենված օրինակներ, պաշտոնական օրինակը պետք է ուղարկվի նաեւ հետո),

vi. TOEFL (եթե անգլերենը մայրենի լեզու չէ),

vii. Ընդհանուր GRE քննություն (եթե թեստը հանձնվել է նախքան 2010թ. հուլիսի 1-ը)։

Ընտրության վերջնական արդյունքների մասին ԱՄՆ դեսպանատունը կտեղեկացնի մինչեւ 2010թ. հոկտեմբերի 15-ը: Դրամաշնորհը ներառում է`ուսման վարձ, ամսական թոշակ (մինչեւ 36 ամիսների համար), ապահովագրություն դժբախտ պատահարների դեպքում, նպաստ գրականություն եւ ուսումնական պարագաներ ձեռք բերելու համար, միջազգային ճանապարհածախս, լրացուցիչ ֆինանսավորում հետազոտական աշխատանքների համար, ինչպես նաեւ՝ հատուկ նպաստ մասնագիտական գիտաժողովներին մասնակցության համար: Առաջին երեք տարիներից հետո Ph.D. ծրագիրն ավարտելու համար մնացած երկու տարիների ծախսերը կհոգա ամերիկյան բուհը:

Այցելեք http://foreign. fulbrightonline. org/scienceandte ch էջը, որտեղ կարող եք գտնել այս ծրագրի, ինչպես նաեւ մասնագիտական ուղղությունների վերաբերյալ մանրամասներ, հաճախակի տրվող հարցերի պատասխանները եւ տեղեկություններ ծրագրի ընթացիկ շահառուների մասին:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետ` 18:00, 21 մայիսի, 2010թ.

Ֆուլբրայթի միջազգային գիտատեխնիկական ծրագրի դիմումի ձեւը կարող եք գտնել https://apply. embark.com/ student/fulbrigh t/international հասցեում:

Հարցեր ունենալու դեպքում դիմեք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Անահիտ Խաչատրյանին
էլ.փոստ` [email protected], հեռ.` 37410 49-43-10