«Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ մեկնարկած մերձեցման գործընթացին»,- այդ մասին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: «Ինչպե՞ս կմեկնաբանեք Շվեդիայի Ռիկսդագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը» հարցին Ֆյուլեն պատասխանել է, որ չի մեկնաբանում ԵՄ անդամ երկրների ներքին որոշումները: «Լինելով նախկին Չեխոսլովակիայից` ես կարող եմ ասել, որ պատմության քաղաքականացումն առաջ է բերում որոշ խնդիրներ: Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստան-Թուրքիա հաշտեցման գործընթացին եւ համաձայնագրերից բխող պարտավորությունների իրականացմանը»,- հայտարարել է Ֆյուլեն: