«Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի այս տարի»,- երեկ Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի` ԼՂ հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը: Նրա խոսքով, հակամարտությունն արդեն երկար ժամանակ է շարունակվում, եւ, չնայած հրադադարի ռեժիմի պայմանավորվածությանը՝ երկու կողմերն էլ վնասներ են կրում: Լենմարկերը նշել է, թե ռազմական ճանապարհը հարցի լուծման միջոց չէ, այդ թվում՝ ղարաբաղյան: Նա նաեւ հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղը չի կարող միանալ բանակցային գործընթացին: «Կա բանակցությունների հայտնի ձեւաչափ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, եւ դրանք պետք է շարունակվեն հենց այդ ձեւաչափով»,- ասել է նա: