Դարձ ի շրջանս յուր

16/03/2010

Մեր տեղեկություններով, «Ժառանգությունում» որոշել են հետ ընդունել կուսակցությունից հեռացված Վարդան Խաչատրյանին: Հիշեցնենք, որ նրան կուսակցությունից հեռացրել էին սեպտեմբերին, եւ կարճ ժամանակ անց նա անդամակցել էր ՍԴՀԿ-ին: Մեր աղբյուրների համաձայն, «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը Վ.Խաչատրյանին ետ կանչելու ծրագիրը վերջերս քննարկել է ԱԺ ղեկավարության հետ: Ընդ որում, ծրագրվում է «Ժառանգություն» ընդունել նաեւ Ժիրայր Սէֆիլյանին, ով ՀԱԿ անդամ է: Այդպիսով նաեւ ինչ-որ կերպ ՀԱԿ-ից գործիչներ պոկելու փորձ է արվում: Հիշեցնենք, որ Ժ.Սէֆիլյանը «Սարդարապատ» շարժման շրջանակներում ակտիվորեն համագործակցում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ, եւ բողոքի շատ ակցիաներ նրանք կազմակերպում են միասին: