Նաեւ Գեյթսը

16/03/2010

«Սխալ էր Կոնգրեսի հանձնաժողովում հայկական բանաձեւի ընդունումը»,- El Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը: «Այդ բանաձեւն ընդունվել է Ներկայացուցիչների պալատի միայն մեկ հանձնաժողովի կողմից: Մենք այն դիտում ենք որպես սխալ: Թուրքիան եւ Հայաստանը որոշակի առաջընթաց են գրանցել հաշտեցման ուղղությամբ: Արձանագրություններն էլ կազմվել էին հենց դրա համար: Կարծում ենք` դա է անհրաժեշտ գործընթացը: Նման բանաձեւը կարող է մեծ վնաս հասցնել թուրք-ամերիկյան հարաբերություններին: Հուսով ենք, որ Կոնգրեսն այդ բանաձեւի հարցում ավելի հեռու չի գնա»,- հայտարարել է Գեյթսը: