Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ դեռեւս չի հաջողվել համաձայնության գալ Ադրբեջանի հետ գազի գնի շուրջ: Թուրքական Vatan-ի փոխանցմամբ` Յըլդըզը նշել է, որ Ադրբեջանի հետ պայմանավորվածության առումով որեւէ տեխնիկական խնդիր չկա, սակայն առկա է երեք չլուծված խնդիր: «Առաջինը արդեն ստացած 7 մլրդ խմ գազի գինն է, երկրորդը` 2016-ից Շահ Դենիզից արդյունահանվելիք գազի սակագինն է, եւ երրորդը` գազի տեղափոխման արժեքը: Կարծում եմ, որ Ադրբեջանը նեղվում է Հայաստանի հետ մեր հարաբերություններից: Մենք երեւի բավարար չենք բացատրել Ադրբեջանին, որ Ալիեւի կողմից Հայաստանի հետ կապված հարցում ընդունած ցանկացած որոշման` մենք կողմ ենք: Այդ պատճառով գազի գնի հետ կապված բանակցությունները կանգնած են»,- նշել է Թուրքիայի Էներգետիկայի նախարարը: