Առաջիկայում Հանրային հեռուստաընկերությունը եւ Հանրային ռադիոն կմիավորվեն` դառնալով մեկ կառույց: Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը կնշանակվի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնում, իսկ ՀՀ նախագահի մամլո խոսնակ Սամվել Ֆարմանյանը` «Հայլուրի» տեղեկատվական կոորդինատորի աշխատանքին կտեղափոխվի: ՀՀ նախագահի մամլո խոսնակ կնշանակվի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Արմեն Արզումանյանը: Այս նշանակումների մասին, թերեւս, պաշտոնապես կհայտարարվի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Ֆրանսիայից վերադառնալուց հետո: