Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Համաշխարհային տնտեսական համաժողովը հրապարակել է Corporate Gender Gap Report 2010 տարեկան զեկույցը, որը պատրաստվել է աշխարհի խոշոր գործատուների 600 ղեկավարների հարցազրույցների հիման վրա: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կանանց ամենամեծ տոկոսը աշխատում է ԱՄՆ ընկերություններում (52%), Իսպանիայում (48%), Կանադայում (46%) եւ Ֆինլանդիայում (44%): Ռուսաստանի խոշոր ընկերություններում անձնակազմի 44%-ը կանայք են:
Ամենաքիչ թվով կանայք աշխատում են Հնդկաստանում (23%), Ճապոնիայում (24%), Թուրքիայում (26%) եւ Ավստրիայում (29%): Corporate Gender Gap Report 2010-ի համաձայն, կանայք հիմնականում աշխատում են ֆինանսական ծառայությունների եւ ապահովագրության (60%), փաստաբանական, իրավաբանական, խորհրդատվական, աուդիտորական (56%) ոլորտներում։