Բողոք են ուղարկելու

07/03/2010

Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովը երեկ առաջարկել է հանդես գալ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձեւի դեմ բողոք-հայտարարությամբ: Ասադովի առաջարկն ընդունվել է պատգամավորների կողմից, եւ արդեն իսկ ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որի անդամները զբաղվում են հայտարարության տեքստի նախապատրաստմամբ: Պատրաստ լինելուն պես այն կուղարկվի ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողով: