«Կարծում եմ, որ մինչեւ մայիս-հունիս ամիսները դոլարը կհասնի 430-450 դրամի: Իհարկե, հնարավոր է, որ կառավարությունը դրսից մեծ վարկեր վերցնի եւ թույլ չտա արժեւորումը: Դա, ի դեպ, լավագույն լուծումը չի լինի, որովհետեւ ճիշտ չէ վարկերը ծառայեցնել դրամի արժեզրկումը կանխելու համար»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` անդրադառնալով վերջին օրերին դոլարի արժեւորման գործընթացին: Հիշեցնենք` Հ.Բագրատյանը վերջերս կանխատեսել էր, որ դոլարն արժեւորվելու է եւ մինչեւ 2010թ. կեսերը հասնելու է մոտ 450 դրամի: Վերջին մի քանի օրերին դոլարի փոխարժեքը հասել է 390 դրամի սահմանագծին: