Բարձր է գնահատում

07/03/2010

ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի ընդունումից հետո երեկ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի ընդունումը: Այն համամարդկային արժեքներին ամերիկյան ժողովրդի նվիրվածության եւս մեկ վկայություն է եւ կարեւոր քայլ է մարդկության դեմ ոճիրների կանխարգելման ճանապարհին»,- ասված է հայտարարությունում: