Բարձրակարգ դպրոց` Դիլիջանում

07/03/2010

«Ամերիաբանկի» խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը երեկ Դիլիջանում «Ամերիաբանկի» մասնաճյուղի բացման շնորհանդեսի ժամանակ լրագրողներին տեղեկացրել է, որ առողջարանային այդ քաղաքում կկառուցվի հանրակրթական ինտերնատ-դպրոց մոտ 550 աշակերտների համար: Շինարարությունը նախատեսվում է սկսել 2010թ. գարնանը, իսկ ավարտը կլինի հավանաբար 2013թ.: «Այդ դպրոցի շինարարությունը պատվախնդիր եւ կարեւոր նախագիծ է, որը Հայաստանի հետագա հաջողությունների կարեւորագույն մասնիկներից է»,- ասել է Ռ.Վարդանյանը` հավելելով, որ միջազգային ստանդարտներին համապատասխանող այդ դպրոցում կարող են սովորել ոչ միայն Հայաստանի, այլեւ ուրիշ երկրների երեխաները, քանի որ դասընթացները լինելու են ոչ միայն հայերենով, այլեւ օտար լեզուներով: