Այս ամսվա սկզբին Հայաստանի ֆինանսական ոլորտում, մասնավորապես` Պետական
արժեթղթերի շուկայում, աննախադեպ իրադարձություն է տեղի ունեցել: Օգոստոսի
առաջին շաբաթվա ընթացքում Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության
թողարկած հերթական` 500 մլն դրամ ծավալով, 1 տարի մարման ժամկետով պետական
պարտատոմսերի եկամտաբերությունը կազմել է 3,24 %: Այս ցուցանիշը սենսացիոն
կարելի է համարել, եթե հաշվի առնենք, որ նույն օրը ԱՄՆ գանձապետական
պարտատոմսերի (Treasury bill) եկամտաբերությունը կազմել է 3,88 %: Թե
Հայաստանի ֆինանսական շուկայի եւ ընդհանրապես տնտեսության համար ինչ
հետեւանքներ կարող է ունենալ պետական արժեթղթերի եկամտաբերության նման
նվազումը (ինչն ավելի քան 3 տարվա հետեւողական քաղաքականության արդյունք
է), կներկայացնենք առաջիկա համարներից մեկում: