Թուրքիայից հետո

07/03/2010

Հայաստանի խորհրդարանը կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանի կողմից դրանց վավերացումից հետո: Երեկ «ARTOC group» տրանսազգային ներդրումային ընկերության նախագահ Մոհամեդ Շաֆիկ Գաբրի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա նաեւ նշել է, թե հայ-թուրքական արձանագրությունները պետք է առնչվեն բացառապես Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը եւ սահմանի բացմանը: