Պահպանում է դիրքերը

07/03/2010

Տնտեսական եւ քաղաքական ազատության մակարդակի տեսանկյունից` ամերիկյան «Global Intengrity» կազմակերպությունը թարմացրել է տասնյակ երկրների ռեյտինգային ցուցակը: 70 երկրների շարքում Ադրբեջանը զբաղեցնում է 64-րդ տեղը: «Կարծում եմ, որ Ադրբեջանում քաղաքական, բյուջետային եւ կառավարող գերատեսչությունները պատկանում են գործադիր իշխանությանը, նախ եւ առաջ` նախագահի վարչակազմին, ինչն էլ կոռուպցիոն ռիսկի առաջացման հիմնական պատճառն է»,- ասել է կազմակերպության գործադիր տնօրեն Նաթանիել Հելլերը: Ըստ նրա` «հիմքեր կան ենթադրելու, որ միջազգային կազմակերպությունները կաշառք են տալիս տեղի պաշտոնյաներին` աշխատելու համար ավելի նպաստավոր պայմաններ ունենալու, կամ էլ պարզապես բնապահպանության պահանջներն արհամարհելու համար»: Ադրբեջանի վարկանիշը որոշվել եւ կոնկրետ գնահատականներ է տրվել հետեւյալ չափանիշներից ելնելով: Այսպես` գործադիր իշխանության ճյուղերի գերակայությունը, բյուջեի հաստատման գործընթացը, իրավական որոշումների կայացումը, ոստիկանական հետախուզության իրականացումը, պետական տնտեսությունների աշխատանքների կազմակերպումը, կառավարության ներքին աուդիտը, ՄԻՊ-ի կախվածությունը գործադիր իշխանությունից: Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, համապատասխան հանձնաժողովը ոչինչ չի անում առանց վերեւների ցուցումների: