Վարշավայում «Սոլիդարնոստ» շարժման 25-ամյակին նվիրված միջազգային
գիտաժողովի ժամանակ կայացել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ
Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը Լեհաստանի նախկին նախագահ Լեհ Վալենսայի,
ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթի եւ ԱՄՆ նախկին նախագահի ազգային
անվտանգության հարցերով նախկին խորհրդական Զբիգնեւ Բժեզինսկու հետ:
«Ռեգնում» գործակալությունը տեղեկացնում է, որ հանդիպումների ընթացքում
քննարկվել են «ժամանակակից աշխարհաքաղաքական գործընթացները»: Հաղորդվում է
նաեւ, որ Հայաստանի պատվիրակությունը, որի կազմում է նաեւ ԱԺՄ առաջնորդ
Վազգեն Մանուկյանը, հանդիպել է նաեւ Եվրահանձնաժողովի նախագահ Խոսե
Մանուել Բարոզոյի, Լեհաստանի նախագահ Ալեքսանդր Կվասնեւսկու, Լեհաստանի
Սեյմի նախագահ Վլոձիմեժ Չիմոշեւիչի, Բուլղարիայի նախկին նախագահ Ժելյու
Ժելեւի եւ Բելառուսի խորհրդարանի նախկին խոսնակ Ստանիսլավ Շուշկչեւիչի հետ: