Մարդու եղունգները խոսում են նրա առողջության մասին: Առողջ մարդկանց մոտ եղունգներն ամուր են եւ դժվար են կոտրվում: Բազմիցս խոսել ենք, թե որքան լավ է կիտրոնը եղունգների համար: Յոթ օր շարունակ կիտրոնի հյութը եղունգներին քսելուց հետո կզգացվի արդյունքը: Եղունգներն ուղղելու համար միշտ պետք է օգտագործել խարտոց եւ օրը մեկ անգամ մաքրել հատուկ մաքրիչով: Եղունգները պետք է կտրել շաբաթը 1 անգամ: Եղունգների ամրացման համար ամեն օր կարելի է օգտագործել վարդի թերթիկներով պատրաստված վաննաներ` 5-10 րոպե: Եղունգի լաքը հանելու համար օգտագործեք լուծույթ, որն ացետոն չի պարունակում: Ոչ մի դեպքում լաքը քերելով մի մաքրեք, քանի որ այն վնասում է եղունգի մակերեսն ու դարձնում անհարթ: Պետք է աշխատել կենցաղային գործեր կատարելիս ձեռնոցներ հագնել, որպեսզի եղունգները չվնասվեն: