Դատաստանը հիմի դու տես

07/09/2005

ԱԺ «Ժողպատգամավոր» խմբի անդամ, ԵՊՀ դասախոս Ռաֆիկ Պետրոսյանը, որը նաեւ
սահմանադրական փոփոխությունների համահեղինակներից է, անդրադառնալով Գագիկ
Կոստանդյանի մեղադրանքներին, թե փոփոխությունները կատարվել են համալսարանի
կաշառակեր դասախոսների մասնակցությամբ, նկատեց. «Այդ մասին խոսում է Թղհհ
թալանած փողերով երկու ֆաբրիկա առած մի մարդ, որն իր երկու թույլ
երեխաների գնահատականներն աղաչանք-պաղատանքներով նշանակել տվեց: Եվ նա
խոսում է այն մարդկանց մասին, որոնք ընդառաջել են իր աղաչանքներին,
անցկացրել են, եւ այսօր էլ ցանկանում է նույն անգրագետ երեխաներից մեկին
ընդունել մագիստրատուրա, ու մերժել են նրան: Այսինքն` այդ մարդը հարամում
է այն աղբյուրը, որից ինքն ու իր ընտանիքը ջուր են խմել: Եվ այդպիսի
վերաբերմունքը անձնական վրեժի արդյունք է, ու թող այդ դասախոսները լսեն,
որ սրանից հետո նման մարդկանց ճանապարհ չտան, կանգնեցնեն, որովհետեւ ո՛չ
«աչոկներով», ո՛չ գիտելիքներով եւ ո՛չ էլ մարդկային արժանապատվությամբ
նրանք արժանի չեն: Ընդ որում` ես համոզված եմ, որ այսօր երեկոյան նրա
սեփական երեխաները, զավակները նրա դատաստանն անելու են իրենց տանը: Հաստատ
համոզված եմ, հարյուր տոկոսով»: Իսկ Գ. Կոստանդյանը միջանցքում որոշ
լրագրողների ասել է, թե` «Երբ խոսում էի կաշառակեր դասախոսների մասին,
նկատի ունեի նաեւ Ռաֆիկ Պետրոսյանին»: