Շատերը քթի կաթիլների չարաշահման արդյունքում ձեռք են բերել կախվածություն, ինչի պատճառով դժվարացել է նրանց շնչառությունը: Իսկ շնչառության դժվարացումը կարող է հանգեցնել հիպերտոնիայի, գլխուղեղի կաթվածի եւ էլի շատ ծանր հիվանդությունների առաջացման: Դեղատանը հաճախ կարող ես հանդիպել մարդու, ով միանգամից մի քանի սրվակ «նաֆտիզին» է վերցնում: Նման պրեպարատների երկարատեւ գործածության արդյունքում քթի լորձաթաղանթը վնասվում է, եւ թթվածնի հոսքը սկսում է դժվարանալ: Եվ միայն դեղի սիստեմատիկ օգտագործումից հետո այն կարող է վերականգնվել: Ազատ շնչառությունն ինքն իրեն այլեւս կարող է չվերականգնվել: Շատերը կարծում են, թե նման կաթիլները միայն ազդում են քթի խոռոչի վրա` չթողնելով ոչ մի կողմնակի ազդեցություն: Սակայն պետք է ասել, որ դա հիպերտոնիայի առաջացման մեծ ռիսկ է, եւ ավելին՝ կարող է նույնիսկ գրանցվել հիպերտոնիկ կրիզ կամ կաթված: Բայց սա դեռ ամենը չէ: Բժշկության մեջ կարինոկարդիալ ախտանիշ հասկացությունը: Այսինքն՝ քթի ռեցեպտորների գրգռվելու արդյունքում արագանում է սրտի աշխատանքը, առաջանում է գլխացավ, վախի զգացում ու նման տհաճ զգացողություններ: Նման իրավիճակից ազատվելու համար անհրաժեշտ է անցկացնել համապատասխան բուժում, որն ուղեկցվում է բուժական յուղերով ինհալացիաներով: