«Եթե մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսը սխալ քայլ կատարի Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի առնչությամբ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կխորտակվի»,- նման հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: «Մեր շփումները շարունակվում են: Հարցի առնչությամբ խոսել ենք նաեւ ԱՄՆ կատարած իմ վերջին այցի ժամանակ: Մեր խորհրդարանականները ներկա պահին ԱՄՆ-ում են: Այդ գործընթացը շարունակվում է: Մեր դիրքորոշումը հայտնի է: Առկա է գործընթաց, որի մեկնարկը տրվել է Շվեյցարիայում, եւ այն շարունակվում է: Հավատում եմ, որ փոխադարձաբար բարի նպատակների շարունակության դեպքում հասնելու ենք արդյունքի: Եթե մարտի 4-ին սխալ քայլ կատարվի ապրիլի 24-ի առնչությամբ, գործընթացը կխորտակվի: Կարծում եմ, որ Կոնգրեսի անդամները հաշվի կառնեն հարցի զգայունությունը»,- ասել է նա: