«Զվանի» են տվել

07/09/2005

Այս օրերին ՌԴ Աստրախանի մարզի Աշուլույան պոլիգոնում Հայաստանի բանակի
հրետանային բրիգադի զինվորականները մասնակցում էին «Մարտական
համագործակցություն-2005» զորավարժություններին: Մեր հրետանավորները
Հայրենիք են վերադարձել պատվով: Անձամբ զորավարժությունների ղեկավար, ՌԴ
Ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար Վլադիմիր Միխայլովը «գերազանց» է
գնահատել մեր զինվորականների պատրաստվածությունը: Համաձայնեք, որ ֆորպոստ
երկրի զինուժի համար սա զինվորական կոչում շնորհելու պես մի բան է: