Բաշմետն է գալու

02/03/2010

Աշխարհահռչակ ալտահար Յուրի Բաշմետը մասնակցելու է մարտի 6-ին կայանալիք անվանի կոմպոզիտոր Սոֆյա Գուբայդուլինայի օրերը Հայաստանում համերգաշարի բացմանը, որը տեղի է ունենալու «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Սոֆյա Գուբայդուլինայի հանրահայտ ալտի կոնցերտը նվիրված է Յուրի Բաշմետին եւ գրված` հատուկ իր համար: Առաջին անգամ խորհրդային տարիներից ի վեր Յուրի Բաշմետը գալու է Երեւան՝ իբրեւ մենակատար, առանց իր խմբի, եւ հանդես է գալու Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Սոֆյա Գուբայդուլինայի օրերը Հայաստանում կշարունակվեն մարտի 9-ին Կամերային երաժշտության տանը եւ մարտի 10-ին` «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Մասնակցում են Գեյր Դրաուգսվոյլը (բայան), Դավիդ Գերինգասը (թավջութակ), Ռոբերտաս Շերվենիկասը (դիրիժոր), Նիկոլա Ալշտեդը (թավջութակ): Հայաստանից մասնակցում է Պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, «Հովեր» կամերային երգչախումբը, «Սերենադ» կամերային նվագախումբը, մենակատարներ: