Բուժիչ կոնյակը
Բոլորը գիտեն կոնյակի օգտակար հատկությունների մասին: Այն հատկապես դրականորեն է ազդում անոթների վրա: Երբեմն մի փոքրիկ գավաթ կոնյակն ավելի լավ է ազատում գլխացավից, քան տարբեր տեսակի դեղերը:
Իսկ ահա Վիլյամ Լեւի բաղադրատոմսով պատրաստված կոնյակն ազատում է ոչ միայն գլխացավից, այլեւ` հազար ու մի հիվանդությունից: Վիլյամ Լեւն անգլիացի բժիշկ-բնաբան է եւ դեռեւս անցյալ դարի 30-ական թվականներին ստեղծեց յուրօրինակ դեղամիջոց, որն օգտագործվում էր մեր տատիկների ու պապիկների շրջանում, բայց այն հիմնովին մոռացված է այսօր: Իսկ շատ իզուրգ Այն հիանալի միջոց է տարբեր հիվանդությունների դեմ: Այս դեղամիջոցով կարելի է բուժել տենդը, կրուպը, անգինան, փորլուծությունն ու էլի շատ հիվանդություններ:
Լեւի կոնյակի պատրաստումը շատ հեշտ է: Դրա համար անհրաժեշտ է վերցնել շշի 3/4 մասով կոնյակ (ցանկալի է՝
5-աստղանի), վրան լցնել լավ չորացած աղ այնքան, որ կոնյակը բարձրանա ու հասնի շշի կափարիչին: Այս ամենից հետո շիշը պետք է թափահարել մի քանի րոպե: Երբ աղը նստվածք տա շշի տակ, այսինքն՝ 20-30 րոպե հետո, ուրեմն դեղամիջոցը պատրաստ է օգտագործման համար: Օգտագործումից առաջ խորհուրդ չի տրվում շիշը թափահարել, քանի որ շշի տակ հավաքված աղը բաց վերքերի դեպքում կարող է ցավի պատճառ դառնալ:
Լեւի կոնյակը ներքին օգտագործման համար երբեք չի կարելի ընդունել մաքուր վիճակում: Այն անպայման պետք է բացել գոլ ջրով` 1 բաժին դեղամիջոցին` 3 բաժին եռջուր: Սովորաբար ներքին օգտագործման համար նախատեսված չափաբաժինը հետեւյալն է` 2 ճաշի գդալ դեղ եւ 6 ճաշի գդալ եռջուր: Իհարկե, թույլ օրգանիզմ ունեցողներին խորհուրդ է տրվում հետեւյալ չափաբաժինը` 1 ճաշի գդալ դեղի եւ 10 ճաշի գդալ եռջրի հարաբերություն:
Հիմնականում այս դեղորայքն ընդունվում է օրվա մեջ 1 անգամ: Չնայած այս դեղամիջոցը խթանիչ ազդեցություն է ունենում ստամոքսի աշխատանքի վրա, միեւնույն ժամանակ այն կարող է առաջացնել սրտխառնոց ու փսխում: Այս դեպքում պետք է աշխատել խմել 2 բաժակ ջուր` մինչեւ փսխելը: Փսխումը ցուցանիշն է այն բանի, որ ստամոքսն ինքն է իր միջից հանում այնտեղ հավաքված աղտն ու խարամները:
Եթե այն նախատեսված է արտաքին օգտագործման համար, ապա ջրով նոսրացնելու անհրաժեշտությունը չի զգացվի: Արտաքին կոմպրեսները պետք է միշտ խոնավ լինեն, այդ պատճառով թանզիֆը չորանալիս պետք է անընդհատ թրջել: Իսկ գլխացավերի դեպքում կարելի է 1 ճաշի գդալ դեղը լցնել ձեռքի մեջ ու 20-30 րոպե շարունակ մերսել գլուխը: Միայն քունքերի ու ճակատի հատվածի մերսումն այնքան էլ օգուտ չեն բերում, պետք է մերսել ամբողջ գլուխը: Նման մերսումը սովորաբար անց է կացվում քնելուց առաջ, բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ է շտապ օգնություն:
Լեւի կոնյակի արտաքին օգտագործումը արդյունավետ ազդեցություն կարող է ունենալ կտրվածքների, խայթոցների, այրվածքների, մաշկի նոր սկսվող քաղցկեղի եւ էլի շատ մաշկային հիվանդությունների դեպքում: Դեղի օգտագործման սկզբում, վերքը մշակելիս, զգացվում է ուժեղ ցավ, բայց հետո քիչ-քիչ այն բթանում է ու անհետանում: Բայց պետք է ասել՝ վերջինիս գործածության շնորհիվ վերքը 2 անգամ շուտ է ապաքինվում, եւ որ ամենակարեւորն է` վարակը չի կարող ներթափանցել:
Հիվանդ հոդերին օգնելու համար անհրաժեշտ է օրը մի քանի անգամ մերսում կատարել այս բուժիչ հեղուկով: Եթե մերսումը բավական չէ, ուրեմն անհրաժեշտ է նաեւ կոմպրեսներ դնել:
Ականջի ցավի դեպքում խորհուրդ է տրվում երեկոյան արդեն անկողնում հիվանդ ականջի մեջ կաթեցնել 5-6 կաթիլ այս դեղից ու թողնել այնքան ժամանակ, մինչեւ դեղն ինքն իրեն դուրս կթափվի ականջից: Սովորաբար նման 3-անգամյա պրոցեդուրան բավական է:
Ռեւմատիզմի ժամանակ 2 շաբաթ շարունակ ցավող մասերը օրը 1-2 անգամ պետք է մերսել բուժիչ կոնյակով: