Կընդունի՞

27/02/2010

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մարտի 4-ին կընդունի Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը: Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ Բրուքինգսի համալսարանի Թուրքիայի ծրագրի տնօրեն, հայտնի թուրք վերլուծաբան Օմեր Թաշփընարը: «Այնուամենայնիվ, Կոնգրեսի լիագումար նիստում այն քվեարկության չի դրվի: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից բանաձեւի ընդունումից հետո ԱՄՆ Պետքարտուղարությունն ու Սպիտակ տունը կսկսեն ավելի շատ ջանքեր գործադրել, որպեսզի բանաձեւը չհայտնվի Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգում, քանի որ նման բանաձեւի ընդունումը կործանարար կլինի Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման հարցում Թուրքիայի աջակցությունը ստանալու եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի տեսանկյունից»,- հավելել է նա: