Համարբերգը` Նախիջեւանում

27/02/2010

Մարտի 1-5-ը Ադրբեջան է այցելելու Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը: Այդ մասին տեղեկացրել է ԵԽ մամուլի ծառայությունը, ըստ որի՝ այցի շրջանակներում հանձնակատարը քննարկելու է մամուլի ազատությանը, արդարադատության համակարգին, իրավապահ մարմինների պաշտոնյաների վարքագծին եւ ոչ կառավարական կազմակերպությունների գործունեության օրենսդրական շրջանակին առնչվող հարցեր: Համարբերգը հանդիպելու է Ադրբեջանի նախագահի, ԱԳ նախարարի, արդարադատության եւ ՆԳ նախարարների, գլխավոր դատախազի, ԵԽ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավարի, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Նախատեսված է նաեւ հանձնակատարի այցը Նախիջեւան: Նշենք, որ սա Համարբերգի երկրորդ այցն է Ադրբեջան ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի պաշտոնում: