Փետրվարի 23-ին, ժամը 3:50-ի սահմաններում Մոսկվա-Երեւան չվերթ կատարող օդանավի սրահում վիճաբանություն է տեղի ունեցել: Ուղեկցորդուհի Նատալյա Շ.-ն հայտնել է, որ ուղեւոր, 31-ամյա Սերգեյ Վարդանյանն օդանավում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ շշով հարվածել է 31-ամյա Կարեն Գրիգորյանի գլխին եւ պատճառել վնասվածք: Կ. Գրիգորյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Կատարվում է հետաքննություն: