Նշաձողը չեն իջեցնելու

27/02/2010

«21-րդ դարի հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնն այս տարի նույնպես հագեցած է լինելու բարձրաճաշակ ծրագրերով: ՀՀ-ում սպասվում են հանրահայտ օպերային տենոր, իսպանացի Պլաչիդո Դոմինգոյի, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի, Բորոդինի անվան լարային քառյակի եւ այլ նվագախմբերի ու մեներգիչների ելույթները: «21-րդ դարի հեռանկարներ» փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանն ասել է, որ իրենք միշտ էլ փորձում են առաջին մեծության կատարողների ու նվագախմբերի հրավիրել, եւ այս տարի չեն իջեցնելու այդ նշաձողը: Փառատոնի այս տարվա մեկնարկը տեղի կունենա մարտի 4-ին, այդ օրը բեմ դուրս կգա իսրայելցի ջութակահար Պինկաս Ցուկերմանը:

Համերգներն անցկացնելու համար ՀՀ կառավարությունը «21-րդ դարի հեռանկարներ» փառատոնին հատկացնելու է 40 մլն դրամ: