Հանդիպել է

25/02/2010

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդիպել է Եվրոպական միության դեսպանների եւ ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ:

ՀԱԿ մամուլի ծառայության տեղեկացմամբ` դեսպանների խնդրանքով Լ. Տեր-Պետրոսյանը ներկայացրել է ՀԱԿ մոտեցումները արտաքին եւ ներքին քաղաքականությանը վերաբերող բազմաթիվ հարցերի վերաբերյալ: Մասնավորապես շոշափվել է ահագնացող սոցիալ-տնտեսական վիճակը, կոռուպցիան, աղքատության տարածումը եւ արտագաղթը, ժողովրդավարական ազատությունների եւ մարդու իրավունքների շարունակվող ոտնահարումները: Քննարկվել են նաեւ ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացները: