«Մարտիմեկյան 10 զոհերի շուրջ բարձրացված հարցերն ու բողոքներն ավելի շատ քաղաքական, քան քրեաիրավական բնույթ են կրում»,- երեկ հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը` հավելելով, որ եթե այդ բողոքներից քաղաքականացված բոլոր հարցերը հանվեն, որեւէ տեղեկություն չի լինի, որը նախաքննության մարմնին կօգնի բացահայտել այդ գործերը: Ա. Հովսեփյանը նաեւ դժգոհել է, որ դեպքերի բացահայտման գործում հասարակությունը նախաքննություն իրականացնող մարմնին չի աջակցում:
«Մենք ընդառաջ կգնանք եւ՛ այսօր, եւ՛ վաղը բոլոր նրանց, ովքեր ինչ-որ կերպ կօգնեն մեզ այդ հանցագործությունները բացահայտելու գործում: Պատկերացրեք՝ նույնիսկ այդ զոհերից մեկի աղջիկը հարցաքննվել է քրեական գործով եւ ակնհայտ կեղծ ցուցմունք է տվել` չնպաստելով հոր սպանության հանգամանքների բացահայտմանը»,- ասել է Ա. Հովսեփյանը: