Ցեղասպանության բանաձեւը ԱՄՆ Կոնգրեսում քննարկելու պատճառը ոչ թե Հայաստանն է, այլ Թուրքիան: Այդ մասին երեկ հայտարարել է Ռազմավարական ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը: «Վտանգի մեծացումը, որ կարող է ԱՄՆ-ը ընդունի բանաձեւը, կապված է Թուրքիայի հետ: Դա կարելի է դիտարկել միայն թուրք-ամերիկյան հարաբերությունների համատեքստում: Մենք չգիտենք` վաղը ինչ հարեւան ենք ունենալու: Գուցե Թուրքիան ավելի վտանգավոր լինի, քան այսօր է»,- ասել է նա: Ռ. Կիրակոսյանի համոզմամբ` գերտերությունների կողմից ճնշումը Թուրքիայի վրա ճիշտ չէ. «Այդ պարագայում կարող է Թուրքիան գնա սխալ ուղիով` միաժամանակ վնասելով իրեն»: