Որպես սպառնալիք

25/02/2010

Երեկ թուրքական մամուլում արձագանք է գտել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի` նախօրեին ԱԺ-ում հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ արած հայտարարությունը` այն որակելով որպես Թուրքիային ուղղված սպառնալիք: Հիշեցնենք, որ Էդ. Նալբանդյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանը կարող է կասեցնել կամ դադարեցնել հայ-թուրքական արձանագրությունները, ինչն, ըստ «Հյուրիեթի», նշանակում է` «Հայաստանն այրում է կամուրջները»: